Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 254 մարդ, նրանցից 36-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 114 վարակակիր պացիենտ, 19 պացիենտի վիճակը ծանր է:
Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի 14 702 դեպք է արձանագրվել, մահացել է 222 մարդ և ապաքինվել՝ 13 660 վարակակիր: