Վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում անցկացվել է 261 թեստ, որոնցից 34-ի դեպքում ախտորոշվել է կորոնավիրուս:
Այս մասին տեղեկություն է տարածում տեղի մամուլը:
Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 54 կորոնավարակակիր, 9 պացիենտի վիճակը ծանր է:
Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 205 պացիենտ, ապաքինվել՝ 12 560-ը: Ընդհանուր արձանագրվել է կորոնավիրուսի 13 121 դեպք: