Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք

Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 231 մարդ, նրանցից 33-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 113 վարակակիր պացիենտ, 14 պացիենտի վիճակը ծանր է: Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի 14 494 դեպք է արձանագրվել, մահացել է 22 մարդ և ապաքինվել՝ 13 517 վարակակիր: