Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք

Վերջին 24 ժամում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 157 անձ, նրանցից 31-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:

Նրանց փոխանցմամբ, բռնազավթված Աբխազիայի 5 կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 43 պացիենտ, նրանցից 7-ի վիճակը ծանր է:

Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսով վարակման 13 072 դեպք է արձանագրվել, մահացել է 204 մարդ, ապաքինվել՝ 12 520-ը: