Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 193 մարդ, նրանցից 26-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 94 վարակակիր պացիենտ, 24 պացիենտի վիճակը ծանր է:
Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի 15 274 դեպք է արձանագրվել, մահացել է 230 մարդ և ապաքինվել՝ 14 528 վարակակիր: