Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք:
Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի թեստ է հանձնել 235 մարդ, նրանցից 26-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Աբխազիայում կորոնավիրուս է ախտորոշվել 182 մարդու մոտ, նրանցից 66-ն ապաքինվել է, երեքը՝ մահացել:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժումը շարունակում է կորոնավիրուսի 24 վարակակիր: