Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք

Վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում 166 մարդ անցել է կորոնավիրուսի թեստ, նրանցից 24-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:

Նրանց փոխանցմամբ, 6 կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 130 պացիենտ, այդ թվում, 16-ի վիճակը ծանր է: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է երկու կորոնավարակակիր պացիենտ: Ընդհանուր, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 195 պացիենտ:

Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 618 դեպք, ապաքինվել՝ 11 865 պացիենտ: