Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք

Վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 221 մարդ, նրանցից 21-ի դեպքում ախտորոշվել է կորոնավիրուս:

Վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 114 կորոնավարակակիր պացիենտ, 18-ի վիճակը ծանր է:

Ընդհանուր համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 12 671 դեպք, ապաքինվել է 11 947 մարդ և մահացել՝ 195 կորոնավարակակիր պացիենտ: