Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ
Բռնազավթված ռեժիմի փոխանցմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 298 մարդ, նրանցից 18-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Բռնազավթված շրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 198 կորոնավարակակիր պացիենտ,նրանցից 28-ի վիճակը ծանր է:
Վերջին մեկ օրում մահացել է մեկ, իսկ Սոխումիի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ երկու կորոնավարակակիր պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 818 դեպք, ապաքինվել է 10 756 պացիենտ, մահացել՝ 183 անձ: