Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, մահացել է մեկ մարդ
Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 232 մարդ, նրանցից 13-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կորոնավարակակիր, 1960 թվականին ծնված տղամարդ: Ընդհանուր կորոնավիրուսից մահացել է 213 պացիենտ: Այս պահի դրությամբ հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 71 վարակակիր, նրանցից 8-ի վիճակը ծանր է:
Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում ընդհանուր արձանագրվել է կորոնավիրուսի 13 398 դեպք, ապաքինվել է 12 860 մարդ: