Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 493 մարդ, նրանցից 112-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 155 վարակակիր: Նրանցից 27-ի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է կորոնավարակակիր երկու պացիենտ:
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 84: Ընդհանուր, վարակված է 6 204 մարդ, ապաքինվել է 4 138-ը: