Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 161 անձ, նրանցից 11-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Վեց կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 79 պացիենտ, այդ թվում 15 պացիենտի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 198 պացիենտ, վարակվել է 12 788 մարդ, ապաքինվել՝ 12 169-ը: