Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է 65 նոր դեպք, մահացել է մեկ մարդ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է 65 նոր դեպք, մահացել է մեկ մարդ

Աբխազական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում օկուպացված Աբխազիայում թեստավորվել է 332 մարդ, նրանցից 65-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 102 վարակակիր, նրանցից 12-ի վիճակը ծանր է: Գագրային շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ վարակակիր, 84-ամյա կին:

Համավարակի մեկնարկից մինչ օրս բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 221 պացիենտ:

Բացի այդ, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի 14 247 դեպք է հաստատվել, նրանցից 13 375-ը ապաքինվել է: