Բռնազավթված Աբխազիայից Ռուխիի հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսի վարակակիր պացիենտի
Ռուխիի հանրապետական հիվանդանոց բռնազավթված Աբխազիայից տեղափոխել են կորոնավիրուսով վարակված պացիենտ: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել հիվանդանոցի մենեջեր Նինո Ակոբիան:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ կլինիայում մնում է 65 պացիենտ, նրանցից 62-ը կորոնավարակակիր է:
«Երեկ կլինիկայի վարակակիր 11 պացիենտների միջանկյալ հետազոտության արդյունքները բացասական են: Այսօր նրանք կրկին թեստավորվել են և եթե պատասխանը կրկին լինի բացասական, պացիենտները կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն կլինիկայից: Բոլոր պացիենտները վիճակը բավարար է»,- հայտարարել է Նինո Ակոբիան: