Օկուպացված Աբխազիայում սկսվել է զինծառայության զորակոչը. Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անջատողական ռեժիմի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր է ստորագրել 2022 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներին» զինվորական ծառայության զորակոչելու մասին։
Մասնավորապես, հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը օկուպացված տարածաշրջանում բանակ են զորակոչվելու 18-ից 27 տարեկան անձինք, ովքեր հաշվառված չեն պահեստազորում և ենթակա են զորակոչի։
Բացի այդ, ըստ մամուլի հրապարակումների, զինվորական ծառայությունից կազատվեն այն զինծառայողները, որոնց զինծառայության ժամկետը լրացել է։