Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահն ու այսպես կոչված վարչապետը հրաժարական են տվել

10:42, 19.11.2024

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տվել։ Բժանիան արդեն ստորագրել է հրաժարականի փաստաթուղթը։

Պաշտոնը թողել է նաեւ այսպես կոչված վարչապետ Ալեքսանդր Անքվաբը:

«Երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար, Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, ես որոշել եմ հրաժարվել Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասված է Բժանիայի ստորագրած փաստաթղթում։

Կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո, այսպես կոչված կառավարական շենքերը պետք է լքեն նոյեմբերի 15-ից այդ տարածքներում գտնվող քաղաքացիները և եթե այս պայմանը չկատարվի, Բժանիան հետ կվերցնի հրաժարականի դիմումը։

Նմանատիպ