Բռնազավթող ռեժիմը օկուպացված Ախալգորիի ուղղությամբ կրկին գործարկել է անօրեն սահմանափակումներ
Օձիսի-Մոսաբրունի անցակետում, օկուպացված Ախալգորիի ուղղությամբ բռնազավթող ուժը կրկին գործարկել է լրացուցիչ անօրեն սահմանափակումներ: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Պետական անվտանգության ծառայությունում:
Ինչպես հայտարարում են ՊԱԾ-ում, նշված անօրեն որոշմամբ խախտվում է ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքը, որը էլ ավելի է բարդացնում օկուպացված գոտու երկու կողմերում բնակվող մարդկանց առօրյան և վնասում տեղում տիրող իրավիճակը:
Օկուպացնող ռեժիմը բռնազավթված Ախալգորիից անցակետը ժամանակավորապես բացել էր 10 օրով, սակայն կրկին փակել է: