Բռնազավթիչները այսօր Ատոց գյուղում աշխատանքներ չեն իրականացրել, սակայն պարեկություն են իրականացրել ցանկապատից այնկողմ
Լրագրողներին հնարավորություն է տրվել Ատոց գյուղում մոտենալ բռնազավթված գծին:
Տեղում ոստիկաններից կազմված պատնեշ է:
Լրագրողներին թույլ են տվել նոր տեղադրված երկաթե ցանկապատին մոտենալ 100 մետր հեռավորության վրա:
Ինչպես փոխանցում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, բռնազավթիչները այսօր տեղում աշխատանքներ չեն իրականացրել, սակայն պարեկություն են իրականացրել ցանկապատից այնկողմ:
Մոտ մեկ տարի առաջ Ատոց գյուղի տարածքում բռնազավթիչները տեղադրել էին մոտ 150 երկաթե սյուն, իսկ երեկ սկսել էին ցանկապատի տեղադրում: Հաշտեցման և քաղաքացիական հավասարությամ հարցերով պետական նախարարի ապարատի լրատվությամբ, միջադեպի մասին տեղեկացրել են միջազգային հանրությանը, և ակտիվացել է թեժ գիծ: