Բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլին ազատ է արձակվել
Բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլին լքել է բռնազավթված Ցխինվալին: Նրան Էրգնեթիի անցակետում փոխանցել են վրաց իրավապահներին:
Խվիչա Մղեբրիշվիլիին տեղում, Էրգնեթիում բանավոր հարցաքննելուց հետո կտեղափոխեն կարանտին: Նա ընտանիք կվերադառնա կարանտինային ռեժիմն անցնելուց հետո:
47-ամյա Խվիչա Մղեբրիշվիլուն ռուս զինվորականները ձերբակալել էին հուլիսի 3-ին: Նրան սահմանվել էր եռամսյա կալանք: Նա մեղադրվում էր «սահմանի» անօրեն հատման մեջ:
«Հարավային Օսեթիայի» դե ֆակտո անվտանգության կոմիտեն տարածել էր Մղեբրիշվիլու «վիդեո-խոստովանությունը», որի համաձայն, նա բռնազավթված տարածք էր անցել չղջիկներ որսալու համար:
Բռնազավթված Ցխինվալիի դե ֆակտո ռեժիմը Խվիչա Մղեբրիշվիլուն նախնական կալանքից ազատել էր ժամկետից մեկ շաբաթ առաջ: