Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքի անդամները և քաղաքացիներ անց են կացրել ցույց
Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքի անդամները և սովորական քաղաքացիներ անց են կացրել ցույց:
Ցուցարարները սկզբում հավաքվել էին արտաքին գործերի նախարարության դիմաց, այնուհետև երթով շարժվել են դեպի կառավարության տուն:
Նրանք պահանջում են, որ պետական կառույցները ավելի ներգրավվեն այս գործին և նշում, որ անհրաժեշտ է բոլոր միջազգային կառույցներին տեղեկացնել այս մասին:
Հանրահավաքին ներկա էին Զազա Գախելաձեի կինը, հայրը և երեխաները: Ձերբակալվածի կնոջ խոսքով, նա տեղեկություն չունի, թե ինչպես է իրեն զգում Զազա Գախելաձեն:
Միևնույն ժամանակ, «ուժը միասնության մեջ է» հակաբռնազավթիչ շարժման ներկայացուցիչ Դավիթ Քացարավան ասում է, որ վաղը բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված անձանց ազատելու պահանջով սկսելու են ստորագրահավաք և այդ պետիցիան ուղարկելու են դեսպանատներին և միջազգային կազմակերպություններ:
Բացի այդ, ինչպես նա նշել է, շաբաթ օրը նախատեսվում է հանրահավաք անցկացնել հենց Զազա Գախելաձեի կալանավորման վայրում:
Բռնազավթիչ ռեժիմը Զազա Գախելաձեին ձերբակալել է հուլիսի 11-ին, Սխվիլոյի ամրոցի մոտակայքում: