Բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիակի մնացորդները դամբարանից տեղափոխել են Մադրիդի գերեզմանատուն
Բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիակի մնացորդները դամբարանից տեղափոխել են Մադրիդի գերեզմանատուն
Ֆրանկոյի դիակի մնացորդները ուղղաթիռով տեղափոխվել են Էլ Պարդոյի գերեզմանատուն և թաղել նրա կնոջ կողքին: Հուղարկավորության արարողությանը թույլ են տվել մասնակցել միայն բռնապետի հարազատներին:
Ֆրանկոյի դիակի մնացորդները դամբարանից տեղափոխելու գաղափարը պատկանում է Իսպանիայի իշխող սոցիալիստական կուսակցությանը:
Իսպանիայի իշխանությունում նշում են, որ երկիրը չպետք է շարունակի փառաբանել ֆաշիստներին, որոնք ղեկավարում էին Իսպանիան շուրջ 40 տարի:
Ֆրանկոյի ընտանիքը կառավարության այդ որոշումը մի քանի անգամ բողոքարկել է դատարանում, սակայն ապարդյուն: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ֆրանկոյի վերահուղարկավորումը անվանել է՝ արժանապատվության, հիշատակի, արդարության և իսպանական ժողովրդավարության հաղթանակ:
Դամբարանում հուղարկավորված է ավելի քան 30,000 մարդ, որոնք մահացել են 1936-39 թվականներին, քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Պատերազմի ժամանակ սպանված տղամարդու ժառանգի հայտարարությամբ, Ֆրանկոյի զորքերի կողմից սպանված մարդկանց և անձամբ Ֆրանկոյի մեկ վայրում հուղարկավորելը սխալ էր: Քննադատները Իսպանիայի կառավարությանը մեղադրում են նոյեմբերյան ընտրությունների կապակցությամբ քաղաքական խաղի մեջ:
Ֆրանկոյի ազգայնականները Իսպանիայի քաղաքացիական պատերազմում հաղթել էին 1939 թվականին: Ֆրանցիսկո Ֆրանկոն, ով հաղթանակ էր տարել նացիստական Գերմանիայի և Մուսոլինիի Իտալիայի օգնությամբ, Իսպանիան ղեկավարել է մինչև իր մահը՝ 1975 թվականը:
Ֆրանկոյից հետո Իսպանիայում հաստատվել է ժողովրդավարություն: