British Airways-ի հարբած օդաչուին ձերբակալել են թռիչքից մի քանի րոպե առաջ
British Airways-ի հարբած օդաչուին ձերբակալել են թռիչքից մի քանի րոպե առաջ

Լոնդոնի ոստիկանությունը թռիչքից մի քանի րոպե առաջ ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող British Airways ավիաընկերության օդաչուին, հաղորդում է Daily Mail թերթը:

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի Գեթվիք օդանավակայանից  Մավրիկիոս ուղևորվող  2063-րդ ռեյսի  ժամանակ։

Ուղևորներն օդաչուի վրայից  զգացել են ալկոհոլի հոտ  և ոստիկանություն են կանչել: Տղամարդը ձերբակալվել է: