2025 թվականից Միացյալ Թագավորության առաջատար բրիտանական «British Airways» ավիաընկերությունը կմտնի վրացական ավիաշուկա։
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան հաջողությամբ ավարտել է մեկամյա ինտենսիվ բանակցությունները Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի հետ։ Արդյունքում, Մեծ Բրիտանիայի և Վրաստանի մայրաքաղաքները միմյանց կկապվեն ուղիղ օդային ճանապարհով։
2025 թվականի մարտի 30-ից ուղիղ կանոնավոր չվերթները Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղղությամբ կիրականացվեն շաբաթական չորս անգամ։ Ավիաընկերության www.ba.com կայքում արդեն հնարավոր է տոմսեր գնել։
«British Airways»-ը 50 տարի առաջ ստեղծված բրենդ է, թեև ավիաընկերությունը ավելի քան 100 տարվա գործունեության պատմություն ունի։ «British Airways»-ը «American Airlines»-ի հետ միասին հանդիսանում է «OneWorld» գլոբալ ավիաընկերության համահիմնադիրը: «American Airlines»-ի հետ սերտ համագործակցությունը թույլ է տալիս «British Airways»-ի ուղևորներին վայելել տարանցիկ թռիչքներ Լոնդոնով դեպի Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներ: «British Airways»-ը թռիչքներ է կատարում աշխարհի 65 երկրներում ավելի քան 190 ուղղություններով։ Ավիաընկերության հիմնական բազան գտնվում է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, որը Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայաններից է»,- ասվում է Օդանավակայանների միության տարածած տեղեկատվության մեջ։