Բրիթիշ Պետրոլիումը Բաքու-Սուփսա խողովակաշարի կառավարումը կհանձնի Վրաստանին և Ադրբեջանին հուլիսի 8-ին
Բրիթիշ Պետրոլիումը Բաքու-Սուփսա խողովակաշարի կառավարումը կհանձնի Վրաստանին և Ադրբեջանին հուլիսի 8-ին

Բրիթիշ Պետրոլիումը Բաքու-Սուփսա նավթատարի կառավարումը կփոխանցի Վրաստանին և Ադրբեջանին հուլիսի 8-ին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին լրագրողներին հայտարարել է BP-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածաշրջանային նախագահ Ջիո Քրիստոֆոլին։

Նրա խոսքով՝ խողովակաշարի ադրբեջանական հատվածի օպերատորը կլինի Ադրբեջանը, իսկ վրացական հատվածը՝ Վրաստանի կառավարությունը։

Այս տարվա մայիսին Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնության եկան Բաքու-Սուփսա նավթատարի վերականգնման վերաբերյալ։

Բաքու-Սուփսա արտահանման երթուղին նախատեսված է Ազերի-Չիրագ-Գյունաշլի նավթահանքային բլոկից արդյունահանված նավթի տեղափոխման համար։ 1999 թվականի ապրիլին շահագործման հանձնված խողովակաշարի երկարությունը 837 կիլոմետր է, իսկ տարեկան թողունակությունը՝ ավելի քան յոթ միլիոն տոննա։