Բրիտանիայում մեկնարկում է բնակչության մասշտաբային պատվաստումը կորոնավիրուսի դեմ
Պատմական օր Բրիտանիայի և ամբողջ աշխարհի համար – այսօր, Միացյալ Թագավորությունում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ բնակչության մասշտաբային պատվաստումը:
Բրիտանիան կլինի առաջին երկիրը, որի բնակչությունը կփոխպատվաստվի «Ֆայզերի» և «Բիոենտեքի» միջոցով ստեղծված պատվաստանյութով:
«Բիբիսիի» փոխանցմամբ, սկզբում պատվաստանյութ կստանան 80-անց մարդիկ, բժիշկները, ծերանոցների տարեցները և այնտեղ աշխատող մարդիկ: Դրանից հետո պատվաստվել ցանկացողների տարիքը ամեն շաբաթ կնվազի:
Պատվաստումը կմեկնարկի 800 000 դեղաքանակով: Բրիտանիան, ընդհանուր, գնել է 40 միլիոն դեղաբաժին, որը կբավականացնի 20 միլիոն մարդու համար: