Բրիտանիայում ձերբակալել են ադրբեջանցի մի կնոջ, որը Լոնդոնի հեղինակավոր խանութում ծախսել է 16 մլն. ստեռլինգ
Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է «Ադրբեջանի միջազգային բանկի» նախկին ղեկավարի կնոջը՝ Զամիրա հաջիևային, որը Լոնդոնի հեղինակավոր Harrods խանութում ծախսել է 16 մլն. ստեռլինգ: Լրատվությունն այս մասին տարածում է Բի Բի Սին:
Զամիրա Հաջիևան առաջինն է, ում հանդեպ Լոնդոնը գործի է դրել նոր հակակոռուպցիոն օրենքը և արտասահմանյան երկրի քաղաքացուց պահանջել է բազմամիլիոնանոց ունեցվածքի հաստատումը:
Զամիրա Հաջիևայի ամուսինը, «Ադրբեջանի միջազգային բանկի» նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևը հայրենիքում գումարներ յուրացնելու մեղադրանքով դատապարտված է 15 տարով ազատազրկման:
Մամուլի լրատվությամբ Զամիրա Հաջիևային ձերբակալել են մի քանի օր առաջ և նրանից առգրավվել 400 հազար ստեռլինգ արժողությամբ թանկարժեք իրեր:
Հաջի.ան պնդում է, որ նա և իր ամուսինը անմեղ են:
Հեղինակ -
Edgar Barsegyan