Բրիտանիայում բացահայտված կորոնավիրուսի նոր տեսակը հավանաբար ավելի փոխանցվող է
Բրիտանիայում բացահայտված կորոնավիրուսի նոր տեսակը հավանաբար ավելի փոխանցվող է

Միացյալ Թագավորությունում հայտնաբերված «կովիդ 19»-ի նոր տեսակը ավելի արագ է տարածվում: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»:

Ինչպես հայտարարել է Անգլիայի գլխավոր բժշկական մասնագետ, Քրիս Ուիթը, «կովիդ 19»-ի նոր տեսակի արագ տարածման պատճառով, այն կարող է ավելի փոխանցվող լինել:

Դեռ անհայտ է, ավելի վտանգավոր է թե ոչ «կովիդ 19»-ի նոր տեսակը կյանքի համար:

Միևնույն ժամանակ, Բրիտանիայում «կովիդ 19»-ի նոր տեսակի գրանցման ֆոնին, խստացվել են կարգավորումները: