Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 30 501 նոր դեպք, մահացել է 316 մարդ
Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 30 501 նոր դեպք, մահացել է 316 մարդ

Վերջին մեկ օրում Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 30 501 նոր դեպք: Այս մասին հայտնում է «Ռոյտերը»`հիմնվելով Բրիտանիայի կառավարության վիճակագրության տվյալներին:

Անցած օր ու գիշերվա ընթացքում Բրիտանիայում «կովիդ 19»-ից մահացել է 316 մարդ: Կառավարության կորոնավիրուսային պորտալում նշվում է, որ թվերն արտացոլում են Անգլիայի և Ուելսի տվյալները, սակայն չկան նոր տվյալներ Հյուսիսային Իռլանդիայից և ոչ էլ զոհերի մասին տեղեկություններ Շոտլանդիայից:

Համավարակի բռնկումից ի վեր, Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2,26 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 70 000 մարդ: