Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է «Վիկիլիքս» կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Տարածված տեղեկությամբ, Էկվադորը «Վիկիլիքսի» հիմնադիրին զրկել է ապաստանից:
Ջուլիան Ասանժը Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանությունում էր գտնվում 7 տարվա ընթացքում:
Ջուլիան Ասանժի հնարավոր ձերբակալության մասին տեղեկությունը տարածվել էր մի քանի օր առաջ: