Բրիտանիայի դեսպանություն. Մեր խորը վիշտն ենք հայտնում Ռաճայում զոհվածների համար, ցավակցում ենք նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնում Ռաճայում տեղի ունեցած տարերային աղետի համար։
«Խոր ցավ ենք հայտնում Ռաճայում զոհվածների համար։ Մենք ցավակցում ենք նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, և ում հարազատներին փնտրում են»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Առկա տվյալներով՝ աղետի գոտում որոնվում է 24 մարդ։
Աղետի գոտուց անվտանգ վայր է տարհանվել ընդհանուր առմամբ 210 մարդ։ Բացի այդ, Օնիի մունիցիպալիտետի Գլոլա գյուղում կազմակերպվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շարժական շտաբ։