Բրիտանիայի առևտրի նախարարն ասում է, որ դեկտեմբերի 29-ին Թուրքիայի հետ ձևակերպվելու է ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Բրիտանիայի առևտրի նախարարն ասում է, որ դեկտեմբերի 29-ին Թուրքիայի հետ ձևակերպվելու է ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Դեկտեմբերի 29-ին Բրիտանիան և Թուրքիան կստորագրեն ազատ առևտրի մասին համաձայնագիրը, – այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Տրուսը: Նրա խոսքով, երկու երկրները կստորագրեն գործարք, որը կկրկնի Անկարայի և Լոնդոնի միջև առևտրի արդեն գործող պայմանները, բայց Լիզ Տրուսը հույս հայտնեց, որ երկու երկրների միջև համաձայնագիրը հնարավոր կլինի շատ շուտով:

«Համաձայնագիրը, որը մենք պետք է ստորագրենք այս շաբաթ, նախատեսում է հարկերից ազատ սակագներ: Այն կապահովի շուրջ հազարավոր աշխատատեղեր, Մեծ Բրիտանիայի արտադրական, ավտոմոբիլային և պողպատե արդյունաբերության մեջ», – ասված է Տրուսի հայտարարության մեջ:

2019 թվականին առևտրային հարաբերությունները կազմել են 18,6 միլիարդ ֆունտ ստերլինգ: Բրիտանիայում հայտարարել են, որ դա հինգերորդ խոշորագույն առևտրային գործարքն էր, որի շուրջ առևտրի նախարարությունը բանակցություններ է վարել՝ Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ համաձայնագրերից հետո: Բրիտանիան առևտրային համաձայնագրեր է ստորագրել 62 երկրի հետ:

Հունվարի 1-ից հետո Բրիտանիան դուրս կգա Եվրամիության առևտրային համաձայնագրերից: