Բրիտանիան պատրաստ է լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավորը: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «իր դերը խաղալ» Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման գործում:
Բրիտանացի դիվանագետի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Կիևին զգալի մարդասիրական և ռազմական օգնություն է ցուցաբերում։
Բարբարա Վուդվորդի խոսքով՝ Ուկրաինային օգնության համար ծախսված ընդհանուր գումարը գերազանցում է 400 միլիոն ֆունտ ստերլինգը։
«Մենք ցանկանում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի օգնենք դադարեցնել պատերազմը, ապահովել ռուսական զորքերի դուրսբերումը։ Մենք ուրախ կլինենք դեր խաղալ այս հարցում, եթե Ուկրաինայի կառավարությունը մեզ դա խնդրի», – ասել է Բարբարա Վուդվորդը: