Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Լիբանանից հետ է կանչել դեսպանատան աշխատակիցներից մի քանիսին։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարությունը քաղաքացիներին նաև խորհուրդ է տալիս լքել երկիրը։
«Լիբանանյան իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Իրավիճակը կարող է արագ և առանց նախազգուշացման վատթարանալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հայտնել է, որ Լիբանանից առևտրային թռիչքները կարող են խաթարվել, ինչպես նաև ճանապարհների փակումը ողջ երկրում։
Դեսպանատունը մնում է բաց և շարունակում է «կատարել էական աշխատանք, ներառյալ բրիտանացի քաղաքացիներին ծառայություններ մատուցելը»։