Բրիտանական Wanderlust զբոսաշրջային ամսագիրը 2022 թվականի լավագույն տուրիստական ուղղություն է ճանաչել Վրաստանը
Բրիտանական խոշորագույն Wanderlust զբոսաշրջային ամսագիրը Վրաստանը ճանաչել է որպես 2022 թվականի լավագույն տուրիստական ուղղություն։
Wanderlust ամենամյա մրցանակաբաշխության ամենացանկալի զարգացող ուղղություն մրցանակը հանձնվել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությանը և Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանին։
Զբոսաշրջության վարչության տվյալներով՝ բրիտանական ազդեցիկ զբոսաշրջային հրատարակությունը հոդվածներ և հարցումներ է պատրաստում:
Նրանց տեղեկություններով՝ ամեն տարի բրիտանական հրատարակությունը նշում է լավագույն տուրիստական ուղղությունները։ Wanderlust-ն օգնում է ընթերցողներին պլանավորել ճամփորդություններ՝ կայքի միջոցով տեղաշարժերի մասին տեղեկություններ հաղորդելով:
Սոցցանցերում Wanderlust-ն ունի մինչև 200 հազար բաժանորդ, և յուրաքանչյուր նյութ կարդում է մինչև 100 հազար մարդ։