Բրիտանական տուրիստական մեդիա հարթակը Ստեփանծմինդան ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ փոքր քաղաքների շարքում
Բրիտանական TimeOut զբոսաշրջային մեդիա հարթակը ներկայացրել է աշխարհի 16 ամենագեղեցիկ փոքր քաղաքները։ Աշխարհի զբոսաշրջային հանրաճանաչ քաղաքներից էր նաև Ստեփանծմինդան։
«Նրբագեղ, կախարդական և բացարձակապես գեղեցիկ վայրեր՝ Նեպալի լեռներից մինչև Կալիֆորնիայի ափեր, դուք կգտնեք թաքնված գանձ այս քաղաքների տեսքով», – գրում է ճանապարհորդական գրող Ինդիա-Ջեյն Թրեյնորը:
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Ստեփանծմինդան հեռավոր, միևնույն ժամանակ պատմական վայր է, որը գտնվում է աշխարհի հնագույն խաչմերուկներից մեկում՝ Եվրոպայի և Ասիայի միջև։
Ստեփանծմինդան, որը հայտնի է նաև Ղազբեգի անունով, գտնվում է Կովկասյան լեռների հովտում։ Ստեփանծմինդան ուղղակիորեն նայում է Վրաստանի ամենահայտնի վայրերից մեկին՝ 14-րդ դարում կառուցված Գերգեթի Երրորդության տաճարին։ Բլրի վրա կառուցված եկեղեցուց այն կողմ սառցադաշտն է։ Այն հեռավոր, բայց պատմական վայր է, որը գտնվում է աշխարհի հնագույն խաչմերուկներից մեկում՝ Եվրոպայի և Ասիայի միջև, բնակավայր, որը թվագրվում է մ.թ.ա. 6-րդ դարով։
Ստեփանծմինդան իդեալական վայր է Ղազբեգի ազգային պարկը, ջրվեժները, տաք աղբյուրներն ու սրտաձեւ լիճը ուսումնասիրելու համար»,- գրում է հոդվածի հեղինակը։
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։