Բրիտանական թագավորական նավատորմի Duncan նավը մտել է Սև ծով
Բրիտանական թագավորական նավատորմի Duncan նավը մտել է Սև ծով

Բրիտանական թագավորական նավատորմի Duncan նավը մտել է Սև ծովի ջրատարածք։ Նրան ուղեկցում է Թուրքիայի Gaziantep նավը։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի ծովային հրամանատարությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մշտական ռազմածովային խմբավորումը, որի մեջ բրիտանական ականակիր նավից և թուրքական հածանավից բացի մտնում է ռումինական Regele Ferdinand հածանավը, հունվարի 30-ից փետրվարի 17-ը Սև ծովի ազգային և միջազգային ջրերում դիտարկումներ կիրականացնի։