Բրիտանական «Shell» նավթային ընկերությունը հայտարարել է, որ այլևս չի գնի ռուսական նավթ և գազ
Բրիտանական «Shell»՝ խոշորագույն նավթային ընկերությունը, հրաժարվում է գնել ռուսական նավթն ու գազը։ Ընկերությունն այս մասին հայտարարություն է հրապարակում իր կայքում։
«Shell»-ը ռուսական նախագծերից կհեռանա փուլ առ փուլ: Որպես առաջին քայլ՝ ռուսական հում նավթի գնումը կդադարեցվի, և ընկերությունը կփակի ավիացիոն վառելիքի արտադրությունը Ռուսաստանի սպասարկման կայաններում։ Ընկերությունը ներողություն է խնդրում նաև անցյալ շաբաթվա գնման համար, որը սուր քննադատության է ենթարկվել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի կողմից։
«Մենք քաջատեղյակ ենք անցյալ շաբաթ մեր որոշման մասին՝ գնելու ռուսական հում նավթի խմբաքանակ՝ բենզինի և դիզելային վառելիքի վերամշակման համար, թեև գնումը կատարվել է մատակարարման անվտանգության տեսանկյունից, ինչը ճիշտ չէր, և մենք ներողություն ենք խնդրում», – ասվում է հայտարարության մեջ։
Եվրոպայի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Shell-ը, Ռուսաստանից հում նավթի խմբաքանակ է գնել ռեկորդային զեղչով։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Shell-ը նավթը գնել է Trafigura-ից՝ աշխարհի խոշորագույն առևտրային ընկերություններից և վճարել է 28,50 դոլարով պակաս, քան շուկայական գինը մեկ բարելի դիմաց։
Ավելի ուշ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան Twitter-ի միջոցով դիմել է «Shell» ընկերությանը. «Ես կոչ եմ անում ողջ աշխարհի բոլոր խելամիտ մարդկանց կոչ անել անդրազգային կորպորացիաներին դադարեցնել բոլոր գործարար կապերը Ռուսաստանի հետ»: