Բրիտանական մամուլը տարածում է Ջուլիան Ասանժի ձերբակալության տեսագրությունը (վիդեո)

Բրիտանական մամուլը տարածում է «Վիկիլիքս» կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության տեսագրությունը:

Բրիտանիայի ոստիկանությունը այսօր ձերբակալել է «Վիկիլիքս» կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Տարածված տեղեկությամբ, Էկվադորը «Վիկիլիքսի» հիմնադիրին զրկել է ապաստանից:

Ջուլիան Ասանժը Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանությունում էր գտնվում 7 տարվա ընթացքում:

Ջուլիան Ասանժի հնարավոր ձերբակալության մասին տեղեկությունը տարածվել էր մի քանի օր առաջ: