Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը փնտրում է Բի Բի Սիի թղթակցի կնոջ եւ երկու դուստրերի սպանության մեջ կասկածվողին
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը փնտրում է Բի Բի Սիի թղթակցի կնոջ եւ երկու դուստրերի սպանության մեջ կասկածվողին

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լոնդոնի մերձակայքում գտնվող Էնֆիլդում տղամարդը սպանել է երեք կնոջ։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ սպանվել են Բի Բի Սիի լրագրող Ջոն Հանթի կինը և երկու դուստրերը։ Ոստիկանները տանը հայտնաբերել են 25, 28 և 31 տարեկան կանանց դիեր։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը 26-ամյա Քայլ Քլիֆորդն է։ Իրավապահները դեռ որոնում են նրան։

Իրավապահ գործակալությունը տեղի ունեցածն անվանել է «սարսափելի» փաստ և հայտարարել, որ չարագործը խաչադեղից բացի այլ զենքեր է կիրառել։

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարն ասել է, որ քննարկում է խաչադեղերի գնման և պահպանման օրենսդրությունը խստացնելու հնարավորությունը։

Բի Բի Սիի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում վերջին տասը տարվա ընթացքում խաչադեղը որպես սպանության զենք օգտագործվել է տասն անգամ։

Ըստ ԶԼՄ-ների՝ վերջին աղմկահարույց հանցագործությունը տեղի է ունեցել 2018 թվականին, երբ 35-ամյա ութ ամսական հղի կնոջը նախկին ամուսինը սպանել է խաչադեղով։