Բրիտանական հրատարակությունը հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը. Խվիչա Կվարացխելիան 37-րդ տեղում է #1TVSPORT
Բրիտանական Fourfourtwo հրատարակությունը հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Վերջին տարիներին առաջին անգամ 100-յակում ընդգրկվել է վրացի ֆուտբոլիստ: Խվիչա Կվարացխելիան ցուցակի 37-րդ տեղում է և առաջ է անցել բազմաթիվ հայտնի խաղացողներից։
«Լավագույն 100 խաղացողների վերջնական վարկանիշը կազմելիս ցանկանում էինք հնարավորինս արդար լինել։ Խաղացողներին ընտրելիս հաշվի ենք առել մի քանի գործոն, առաջին հերթին, իհարկե, տաղանդը։ Մեր ցուցակում կան ապագա աստղեր, ինչպես նաև հիանալի խաղացողներ, որոնց խաղերը երկրպագուները երբեք չեն մոռանա»,- ասվում է հոդվածում։
Հրատարակությունը Խվիչա Կվարացխելիայի մասին գրում է. «Կվարացխելիան անհայտ ֆուտբոլիստ էր, ով 2022 թվականի սկզբում վերադարձել է հայրենիք և խաղացել Բաթումիի «Դինամոյի» կազմում, Իսկ հիմա նա «Նապոլիում» փայլուն խաղով «ոչնչացնում» է սերիա Ա-ն ու Չեմպիոնների լիգան։ Նա եզրային հարձակվող է, ով սիրում է հարձակվել, նա խելացի խաղացող է և լավ գիտի, թե ինչպես վերահսկել խաղի տեմպը։