Բրիտանական հետախուզություն. Խերսոնի մարզում ուկրաինական ուժերը շարունակում են հարձակումը , իսկ Ռուսաստանը պատրաստվում է հարձակումներին Սլավյանսկի և Կրամատորսկի վրա
Ուկրաինական ուժերը շարունակում են գրոհել Խերսոնի շրջանը, մինչդեռ Ռուսաստանը պատրաստվում է հարձակումների Սլավյանսկի և Կրամատորսկի վրա։ Համապատասխան տեղեկատվություն է տարածում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունը։
Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը, հավանաբար, զինտեխնիկա է մոբիլիզացնում Սևերսկի ուղղությամբ՝ առաջավոր դիրքերից մոտ ութ կիլոմետր հեռավորության վրա։ Ռուսական ուժերը, ըստ երևույթին, դադարեցրել են իրենց հարձակումը՝ մատակարարումները համալրելու համար, նախքան նոր հարձակումներ սկսելը Դոնեցկի շրջանում:
Բացի այդ, ըստ բրիտանական հետախուզության, Սևերսկը կարող է լինել ռուսական ուժերի անմիջական մարտավարական թիրախը, քանի որ Ռուսաստանը փորձում է առաջ շարժվել դեպի բոլոր հնարավոր միջանկյալ թիրախները՝ Սլավյանսկի և Կարամատորսկի բնակեցված շրջանները։