Բրիտանական հետախուզություն. Ուկրաինան այս շաբաթ հետ է մղել ռուսական մի քանի հարձակում Դոնբասի ճակատային գծում

13:02, 24.04.2022

Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության, այս շաբաթ Ուկրաինան հետ է մղել ռուսական մի շարք հարձակումներ Դոնբասի ճակատային գծում:

Նրանց խոսքով, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը որոշակի տարածքային առաջընթաց է գրանցել, ուկրաինական դիմադրությունը ուժեղ է եղել բոլոր ուղղություններով և զգալի վնաս է հասցրել ռուսական ուժերին։

«Ռուսների բարոյահոգեբանական վատ վիճակն ու սահմանափակ ժամանակը, որն անհրաժեշտ է նրանց ուժերը վերակառուցելու, վերազինվելու և նախորդ հարձակումներից հետո վերակազմավորվելու համար, հավանաբար կնվազեցնեն Ռուսաստանի մարտունակությունը», – ասվում է հետախուզության զեկույցում:

Նմանատիպ