Բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար. Ռուսներին դժվար կլինի ռեսուրսներ գտնել, նրանք ստիպված կլինեն ժամանակավոր դադար վերցնել, ինչը ուկրաինացիներին հնարավորություն կտա պատասխան հարված հասցնել

17:03, 22.07.2022

Ռուսաստանի վերջին ձեռքբերումները փոքր են եղել, և Մոսկվայի «գոլորշին սպառվում է», – ասել է բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը:

«MI6»-ի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը կրել է «էպիկական ձախողում» իր սկզբնական նպատակներում՝ այն է՝ պաշտոնանկ անել Ուկրաինայի նախագահին, տիրանալ Կիևին և պառակտում սերմանել Արևմուտքում։ Ռիչարդ Մուրը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է «Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ագրեսիայի ամենասարսափելի մերկ գործողությունը»:

«Մեր գնահատականն այն է, որ ռուսներին մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում գնալով ավելի դժվար կլինի մարդկային ռեսուրս և նյութեր գտնել: Ինչ-որ կերպ նրանք ստիպված կլինեն դադար վերցնել, և դա ուկրաինացիներին պատասխան հարված հասցնելու հնարավորություն կտա»,- ասել է Ռիչարդ Մուրը։

Նմանատիպ