Բրիտանացի հեռուստահաղորդավար Մայքլ Մոսլիին մահացած են գտել հունական Սումի կղզում

15:24, 09.06.2024

Բրիտանացի հեռուստահաղորդավար Մայքլ Մոսլին, ով մինչ այժմ համարվում էր անհետ կորած, մահացած է հայտնաբերվել հունական Սումի կղզում։

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

67-ամյա հեռուստահաղորդավարը որոնվում էր հունիսի 5-ից այն բանից հետո, երբ նա միայնակ զբոսնել էր կղզում։

Ոստիկանության տվյալներով, մարմինը հայտնաբերվել է Ագիա Մարինա շրջանում՝ Ագիոս Նիկոլաոսի հյուսիսարևելյան ափին, որտեղ Մոսլին դուրս էր եկել զբոսնելու։ Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ։

Նմանատիպ