Բրիջիթ Բրինկն ասում է, որ Ռուսաստանի հրթիռային հարձակումը պատասխան էր Կիևում աշխարհի տարբեր երկրների խորհրդականների հանդիպմանը

17:20, 21.03.2024

Կիևում կայացել է աշխարհի տարբեր երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումը։

Այս մասին X սոցիալական ցանցում գրում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակումը պատասխան էր այս հանդիպմանը։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է Վլադիմիր Զելենսկու «Խաղաղության բանաձեւը»։

«Ռուսաստանի պատասխանը Կիևում ամբողջ աշխարհից ազգային անվտանգության խորհրդականների երեկվա հավաքին՝ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը» քննարկելու համար: «Կիբժալ» հիպերձայնային հրթիռը Կիևի վրայով առավոտյան ժամը 05:00-ին: Տասը խաղաղ բնակիչ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա»,- գրել է ԱՄՆ դեսպանը։

Նշենք, որ երեկ Կիեւում էր գտնվում Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նմանատիպ