«BRICS»-ի ղեկավարները որոշել են ևս վեց երկրների հրավիրել որպես նոր անդամներ
«BRICS»-ի ղեկավարները որոշել են ևս վեց երկրների հրավիրել որպես նոր անդամներ

«BRICS»-ի ղեկավարները որոշել են միության նոր անդամներ դառնալու համար հրավիրել ևս վեց երկրների՝ Արգենտինային, Եգիպտոսին, Իրանին, Եթովպիային, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։

Այս մասին հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ով Յոհանեսբուրգում հյուրընկալում է «BRICS»-ի եռօրյա գագաթնաժողովը։

Հինգ երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի միության գագաթնաժողովում բլոկի ընդլայնումը գլխավոր խնդիրներից մեկն էր։

Այսօր Հարավային Աֆրիկայում ավարտվում է գագաթնաժողովը։ «BRICS»-ի գագաթնաժողովում Ռուսաստանը ներկայացրել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։