Brent նավթի գինը գերազանցել է 90 դոլարը, ինչը հուլիսի 27-ից ի վեր ամենաբարձր մակարդակն է

12:53, 18.08.2026

Բրենտ տեսակի նավթի գինը գերազանցել է 90 ԱՄՆ դոլարը մեկ բարելի համար, ինչը հուլիսի 27-ից ի վեր ամենաբարձր մակարդակն է։

Այսօր համաշխարհային շուկայում դրա գինը կազմում է 91.3 դոլար, որը 0.4%-ով ավելի է երեկվա գնից։

Բացի այդ, գնի աճ է նկատվում նաև ամերիկյան հում նավթի համար։ Այսօր մեկ բարել նավթի արժեքը կազմում է 85 դոլար, որը 0.65%-ով ավելի է երեկվա համեմատ։

Տեղեկատվության համար՝ համաշխարհային շուկայում նավթի գինը բարձրացել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հաստատել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու գաղափարը։

Նմանատիպ