Բրազիլիայում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 42 619 նոր դեպք
Բրազիլիայում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 42 619 նոր դեպք

Բրազիլիայում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 42 619 նոր դեպք: Մահացել է 1220 վարակակիր:

Համապատասխան տվյալները տարածում է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը:

Երկրում արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան 1,7 միլիոն դեպք: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 69 184-ի:

Բրազիլիան կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թվով աշխարհում երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո: