Բրազիլիայում մոլեգնում է վերջին 14 տարվա ընթացքում ամենամեծ անտառային հրդեհը
Բրազիլիայում մոլեգնում է վերջին 14 տարվա ընթացքում ամենամեծ անտառային հրդեհը։
Աղետը ընդգրկել է ավելի քան 220 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Հրդեհի հետևանքով ավերված տարածքի կեսը Ամազոնի անձրևային անտառներում է, որտեղ հունիսից հոկտեմբեր չորային սեզոնն օգնում է կրակի տարածմանը։
Բացի այդ, այս տարվա չորային սեզոնն էլ ավելի կոշտ է ստացվել՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով։ Մասնագետների կարծիքով՝ անտառածածկույթի հատումը զգալի բացասական ներդրում ունի կլիմայի փոփոխության վրա։