Բրազիլիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել
Առնվազն 25 մարդ է զոհվել Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով։
Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
Մարդիկ զոհվել են Էսպիրիտու Սանտո նահանգում և մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում։
Լրատվամիջոցների տվյալներով՝ տարհանվել է ավելի քան 5400 մարդ, ավերվել է ավելի քան 270 տուն։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են տասնյակ զինվորներ և հրշեջներ։